Հրազդանի Երկրագիտական Թանգարան

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
էքսկուրսիաայո
Ավտոկայանատեղիայո
հուշանվերներոչ
մուտքն ազատ էոչ
սրճարանոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1989 թ․
ք․ Հրազդան Սպանդարյան փող. 2

  Հրազդանի Երկրագիտական թանգարանի ցուցանմուշների քանակը հատում է 2000-ը, որոնք ներկայացնում են տարածաշրջանի հնագույն ժամանակներից մինչը մեր օրեր եղած ժամանակահատվածի հոգևոր և նյութական մշակույթը։ Շինությունը երկհարկանի է, նկուղային հարկով։ Մշտական ցուցադրությունը բաղկացած է հնագիտական, միջնադարյան, ազգագրական և նոր ու նորագույն ժամանակահատվածների մշակույթին ու ապրելակերպին նվիրված ցուցասրահներից։

Թանգարանը ունի նաև գիտօժանդակ ֆոնդ, որը հաշվում է ավելի քան 1000 նմուշ։ Հիշելի է Հրազդանի քաղաքացիներ՝ Մ․ Պողոսյանի, Է․ Ասատրայնի, Մ․ Դավթյանի և Ց․Օհանյանի դերը թանգարանի զարգացման գործում ,քանի որ նրանց նվիրատվության շնորհիվ սկսվեց թանգարանի ցուցադրությունը։

Թանգարանը ունի գիտխորհուրդ և գնահատման ու գնման հանձնաժողով։

 

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը հայերեն 1500 դրամ է։

Ռուսերեն Էքսկուրսիայի արժեքը 2000 դրամ է:

Տոմսեր

Մուտքի տոմս - 1000դրամ

12-18 տարեկան երեխաների/թոշակառուներ/հաշմանդամներ/ԶՈՒ ընտանեկան անդամների տոմս - 500դրամ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։

Կոնտակտներ
+374-223-21454
hrazdan-muzeum@mail.ru
regional-studies-hrazdan.mus.am
https://www.hrazdanmuseum.am/
Նման վայրեր
Մոտակա վայրեր